Քայլ 1
Գրանցվեք որպես գործընկեր
Գրանցման ժամանակ ընտրեք «Գործընկեր խանութ» և նշեք խանութի անունը, ՀՎՀՀ-ն, մարզը և հասցեն։ Արդեն հաշիվ ունե՞ք՝ լրացրեք կաբինետի «Իմ խանութը» բաժնում։
🏪 Համագործակցություն
Գնորդներ ՀՀ բոլոր մարզերից, տոնական սեզոնի մեծ պահանջարկ և առաքում մեր կողմից։ Դուք վճարում եք միայն կատարված վաճառքից՝ համաձայնեցված տոկոսով։
Քայլ 1
Գրանցման ժամանակ ընտրեք «Գործընկեր խանութ» և նշեք խանութի անունը, ՀՎՀՀ-ն, մարզը և հասցեն։ Արդեն հաշիվ ունե՞ք՝ լրացրեք կաբինետի «Իմ խանութը» բաժնում։
Քայլ 2
Ադմինը ստուգում է խանութի տվյալները և հաստատում հաշիվը։ Արդյունքը կտեսնեք կաբինետում և կստանաք ծանուցում։
Քայլ 3
Ընտրեք կայքի բաժինը, նշեք գինն ու քանակը և բեռնեք մինչև 4 գունեղ լուսանկար։
Քայլ 4
Ադմինը ստուգում է ապրանքն ու լուսանկարները և առաջարկում միջնորդավճարը։ Դուք հաստատում եք, և ապրանքը հրապարակվում է։
Քայլ 5
Ապրանքի քանակը որոշում և թարմացնում է միայն ձեր խանութը։ Շաբաթը մեկ անգամ հաստատեք առկա քանակը. չհաստատված ապրանքը 7 օր անց ժամանակավորապես թաքցվում է, որ գնորդը չպատվիրի բացակայող ապրանք։
Քայլ 6
Պատվերից հետո մեր առաքիչը վերցնում է ապրանքը ձեր խանութից և հասցնում գնորդին ՀՀ ցանկացած մարզ։
Քայլ 7
Առաքումից հետո ստանում եք ապրանքի գինը՝ առանց համաձայնեցված միջնորդավճարի։ Ամեն վաճառք երևում է ձեր կաբինետում։
Գեղեցիկ լուսանկարով ապրանքն ավելի արագ է վաճառվում։ Մութ, փոքր կամ գունատ լուսանկարով ապրանքը կայքը չի ընդունի ստուգման։